ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին՝ պատասխանելով ռուս լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին: Վարչապետը հայտարարել է, որ առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա:

Փաշինյանը ռուս լրագրողներին ասել է, որ գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր զրույց է ունեցել, մանրամասների մասին չեն խոսել:

«Հայաստանի համար գազի գինը պետք է լինի այնպիսին, որպեսզի չկոտրի տնտեսական դինամիկան», - ասել է նա։

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսություն կծավալվի ռուսական կողմի հետ:

Ռուս լրագրողների հետ հանդիպումը վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: