Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. օդաչուները մահացել են
Փետրվարի 16-ին Թուրքիայի Իզմիր նահանգում ընկել է ռազմաօդային ուժերի փորձնական թռիչքներ իրականացնող ուսումնական ինքնաթիռը: Վթարի արդյունքում մահացել ինքնաթիռի 2 օդաչուները:
Իտալական արտադրության երկտեղանոց SF-260D ուսումնական ինքնաթիռը առավոտյան ժամը 10:26-ի հատվածում դուրս է եկել Իզմիրի Չիղլի նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի 2-րդ գլխավոր ավիաբազայի հրամանատարությունից:
Ժամը 10:49-ի հատվածում ինքնաթիռի հետ կապը կտրվել է, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ավիաբազայից 3 կմ հեռավարության վրա հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները և 2 օդաչուների դիակները: Ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում