«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը նոյեմբերի 13-ին ուղևորվել էր դեպի Ռուսաստանի Դաշնություն, 6 օր ՌԴ Վերին Լարսում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: Այս մասին հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10%-անոց մաքսային զննություն կատարելուց հետո:

«Ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից: Այդ նույն ընթացքում՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել էին «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: