Թուրքական մզկիթներում ծայրահեղական քարոզներ են արվում
Թուրքիայի մզկիթներում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անցկացվել են ջիհադը գովերգող ծայրահեղական քարոզներ՝ հիշատակելով թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում շարունակվող ռազմական գործողությունը:
Թուրք իմամները, մասնավորապես, մզկիթ այցելողներին քարոզել են, որ հայրենիքի, կրոնի ու ազատության համար մղված զինված պայքարը ջիհադի բարձրագույն դրսևորումն է, որն Ալլահին հասնելու ճանապարհն է: Նման հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել տարբեր լրագրողների ու համացանցի օգտատերերի շրջանում:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում