Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու համար:

Նշվում է, որ Իրանի քաղաքացին բերման է ենթարկվել 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց հետո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ: