«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և GeoProMining Gold ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը ստորագրել են 2020թ-ին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը:

Պայմանագիրը նախատեսում է 2020թ-ին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում: Ընթացիկ տարում Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1,5 մլն տոննայի, ինչը 2018թ-ի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։

Ինչպես նշել է Սերգեյ Վալկոն, GeoProMining Gold ընկերությունը երկաթուղու խոշորագույն գործընկերն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության բեռնափոխադրումների 55%: