ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նոր նշանակումների մասին․

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։