ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է նախարարությանը կից աշակերտական խորհրդի ստեղծման մասին․

«Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:

Այս հարցը բարձրացրել էին հենց դպրոցականներն անցյալ տարի Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում ինձ հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդի ստեղծման շնորհիվ կապահովենք հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:

Երեխաների համաշխարհայի օրվա շրջանակում այսօր ևս հանդիպում ունեցա դպրոցականների հետ։ Քննարկման մանրամասների մասին կպատմեմ քիչ ուշ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին նախաձեռնության համար»։