Պենտագոնը կվերազինի իր Zumwalt տեսակի նոր էսկադրային ականակիրները
Պենտագոնը որոշել է վերազինել իր նորագույն Zumwalt տեսակի էսկադրային ականակիրները (DDG-1000 նախագիծ)՝ «անտեսանելի»-ները և փոխել դրանց ուղղվածությունը։ Այս մասին հաղորդել է Defence News-ը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ 2019թ․ ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսից խնդրել է 89,7 մլն երկու այդպիսի նավեր հրթիռային համակարգերով զինելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Zumwalt տեսակի նավերի պահանջների բազմակողմ վերլուծությունից հետո ռազմածովային ուժերի ղեկավարությունը որոշել է վերափոխել դրանց հիմնական ուղղվածությունը՝ ցամաքային թիրախներին հարվածելու փոխարեն օգտագործելով վերջրյա նավերի դեմ պայքարի համար»,-երևում է փետրվարի 12-ին Կոնգրեսի անդամներին ուղարկված Պենտագոնի բյուջեի նախագծից։
Այս նպատակով էսկադրային ականակիրները նախատեսվում է համալրել SM-6 զենիթային հրթիռներով։ Մոտակա հինգ տարիներին Raytheon ընկերության կողմից արտադրվող 125 այդպիսի հրթիռ է նախատեսվում գնել։