Մանեն դարձել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Երկրպագուների քվեարկության արդյունքում ընտրվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:
Լավագույններն են՝
- երկրպագուների 57%-ը իր ձայնը տվել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Պորտուի» հետ մրցավեճում,
- երկրորդ տեղում է «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով ստացել է ձայների 29%-ը,
- եռյակը եզրափակում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը՝ ձայների 11%-ով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում