Այսուհետ ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն
Ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի և ելքերի մոտ, ինչպես նաև հարցաքննությունների սենյակներում, տեսագրող և տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն: Կառավարության նիստում համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծելու վերաբերյալ որոշում է ընդունվել:
Օրենքի ընդունումից հետո գործընթացը կտևի 3 տարի։
Հարցաքննությունների սենյակներում տեսագրությունների նպատակը ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելն է։ Այդ մասին հայտարարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Նախագծի իրականացումը ֆինանսավորելու է Եվրամիությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում