1988-1992թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանի հարցը կլուծվի
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն: Նախատեսվում է լուծել 112 ընտանիքի բնակարանային խնդիրները: առավարության նիստում հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:
Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ նպատակով պետբյուջեից մոտ 1,5 մլրդ դրամ կհատկացվի:
Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում