«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասել է ծունկը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել, որի պատճառով դեռ երկար ժամանակ չի կարողանա մասնակցել խաղերին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները: Մադրիդցիների տարածած հաղորդագրության մեջ ապաքինման ժամկետների մասին չի նշվում:
«Marca»-ն հայտնում է, որ գերմանացին բաց կթողնի «Բետիսի» հետ հանդիպումը: Հնարավոր է, որ 28-ամյա Կրոսը չհասցնի վերականգնվել մինչև ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը, որը կայանալու է մարտի 6-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում