Մոսկվայի բնակչությանը ցուրտ օրեր են սպասվում
Մոսկվայում սառնամանիք է սպասվում: Ամենացուրտ ժամանակահատվածը կլինի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -16-21 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանական կենտրոնը:
Օդերևութաբանների տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը կանխատեսվում է -8-13, իսկ ցերեկը՝ -4-7 աստիճան ցուրտ: Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը սպասվում է -9-14, իսկ ցերեկը՝ -2-7 աստիճան ցուրտ։ Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կբարձրանա: Շաբաթվա վերջին Մոսկվայում օդի նվազագույն ջերմաստիճանը կլինի -5-7 աստիճան, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -10 աստիճան:
Շաբաթ և կիրակի մայրաքաղաքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, կանխատեսվում է, որ ձյան շերտը մոտ կես մետր կարող է լինել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում