Համակարգչային մասնագետներն հայտնում են նոր վիրուսի մասին, որն անվանում են «տեքստային ռումբ», մանրամասնելով, որ այն խափանում է Apple ընկերության iOS օպերացիոն համակարգի հիմքով գործող սարքերի աշխատանքը:

Վիրուսը հաղորդագրության տեսքով է, որն ուղարկվում է iPhone-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերին և պարունակում է հնդկական տառ: Հաղորդագրությունը բացելու դեպքում խափանվում է iOS Springboard-ի՝ սարքի էկրանի աշխատանքի համար պատասխանատու հավելվածի աշխատանքը:

Բացի այդ, վիրուսն արգելափակում է iMessages, WhatsApp, Facebook Messenger, Outlook iOS և Gmail հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը: iOS 11.2.5 և macOS օպերացիոն համակարգերով գործող բոլոր սարքերն այս վիրուսի թիրախում են: