Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի շջրանակում բացվել է Եվրոպայի ամենամեծ արհեստական սահադաշտը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ սառցե ծածկույթի տարածքը 20.5 հազար քառակուսի մետր է. տարածքում տեղակայված են 11 սառնարանային միավորներ։

Սահադաշտը սկսվում է «Ժողովրդի բարեկամություն» շատրվանից և տարածվում է Քարե ծաղկի աղբյուրի տարածքում։ Սահադաշտը բաժանված է երեք գոտիների՝ սիրահարների պողոտա, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և ընդհանուր։ Այն բաց կլինի ամեն օր՝ երկուշաբթիից բացի։