ՀՀ Առողջության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ-ում առողջության ապահովագրության նոր նախագծի մասին․

E-draft.am կայքում տեղադրել ենք Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը հանրային քննարկում սկսելու և կարծիքներ ստանալու համար։

Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում: