Հայաստանի դահուկորդները հաջող են մեկնարկել նոր՝ 2019-20թթ մրցաշրջանը: Ֆիննական Սարիսելկա քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում մեր մարզիկները նվաճել են երեք մեդալ:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում Թադևոս Պողոսյանը դարձել է մրցավազքի հաղթող, իսկ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Վերջինս 1-ին տեղն է գրավել նաև 15 կմ ազատ ոճում: Թադևոս Պողոսյանն այդ մրցատարածքում ցույց է տվել 6-րդ արդյունքը:

Կանանց դահուկավազքում հանդես եկած Կատյա Գալստյանը 5 կմ դասական ոճում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճում ցույց է տվել 10-րդ արդյունքը: