«Ռեստարտ» նախաձեռնության անդամները հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց՝ հայտարարելու նոր նախաձեռնության մասին.

«Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները:

ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների, Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել»,- ասում է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: