Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեզ մոտ նյութեր էին նախապատրաստվում՝ դրա հիման վրա էլ քրգործ է հարուցել»,- ասել է Օհանջանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս գործով կասեցվել էր Ճամբարակի ոստիկանության բաժնի պետի լիազորությունները, հնարավոր է որ նա որպես մեղադրյալ ներգրավվի, Օհանջանյանը նշեց, որ այս պահին այլ ինֆորմացի գործի առիթով փոխանցել չի կարող: