Վրացական «Դելտան» կշարունակի զրահատեխնիկա մատակարարել Սաուդյան Արաբիային
Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը շարունակելու է սեփական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարել Սաուդյան Արաբիային:
Այս մասին հայտարարել է «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին, փոխանցում է razm.info-ն։ Նա նաև ավելացրել էր, որ «Դելտան» մտադիր է զրահատեխնիկայից բացի Սաուդյան Արաբիա արտահանել նաև այլ ռազմական արտադրանք:
Հիշեցնենք, որ սաուդներին հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին նախորդ պայմանագիրը կնքվել էր 2015թ․-ին։ Առաջին խմբաքանակը 12 միավորով Didgori- Medevac, արդեն 2016թ. հունվարի 30-ին ուղարկվել էր Սաուդյան Արաբիա։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում