Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և Քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք որ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոստանյանը կանչվել է հարցաքննության ու խոստացել ներկայանալ նոյեմբերի սկզբին:

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները: