Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

Պատերի նոր երեսպատում է իրականացվում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ:

Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը: