ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկայում ՀՀ-ում դիակիզարանների կառուցմանը․

«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար։

Հուսով եմ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ»։