93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։

Այս մասին է հաղորդում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943թ-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։

Նշենք, որ Գոհար Վարդանյանի ամուսին Գևորգը մահացել էր 2012 թվականին։