Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրել «Մարտի 1»-ի գործով դատապարտված, նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանին: Դատարանը նրան արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով:

2008թ-ին Մ. Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։