Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիսում վերսկսել են հակաահաբեկչական առաքելությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես հայտնում է The York Times-ը, նոյեմբերի 22-ին ամերիկացի զինվորականները միավորվել են հարյուրավոր քուրդ ուժայինների հետ՝ Դեր Զորում «Իսլամական պետության» գրոհայինների վերացմանն ուղղված խոշորամասշտաբ առաքելություն իրականացնելու համար

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին հայտնել է, որ առաջիկա օրերին արշավի տեմպն աճելու է: