WhatsApp-ի հեղինակները նոր գործառույթ են փորձարկում, որը թույլ կտա որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով ջնջել օգտատիրոջ հաղորդագրությունները:

«Հաղորդագրությունների հեռացում» գործառույթը հայտնվել է Android օպերացիոն համակարգի 2.19.348 մեսենջերի բետա տարբերակում, գրում է ՌԻԱ Նովոստին WABetaInfo պորտալի վրա հղումով:

Նշվում է, որ տվյալ գործառույթը մասնակիորեն եղել է նախկին բետա տարբերակում որպես «Անհետացող հաղորդագրություններ»:

Փորձնական տարբերակում գործառույթը կարելի է միացնել «Կոնտակտի մասին տեղեկատվություն» կամ «Չաթի խմբակային կարգաբերումներ» բաժիններում, վերջին դեպքում այն կիրառելի է միայն խմբի ադմինիստրատորի կողմից: