Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատախազի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:
Փաստաբանի խոսքով՝ դեռևս 2018թ-ի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմք չէր տեսնում Քոչարյանին հարցաքննելու համար, նույնիսկ վկայի կարգավիճակով:
«Հետագայում դատախազը հանկարծ տեսավ հիմքեր կալանավորման համար: Չնայած նրան, որ մեղադրանքի համար հիմք դարձած հանգամանքները հայտնի էին նաեւ նախկինում. դա 0038 հրամանն է, արտակարգ իրավիճակի սահմանումը: Եվ նույնիսկ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը: Դա խոսում է քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին»,- հայտարարել է փաստաբանը:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ դատախազի տեսակետի փոփոխությունը քաղաքական պատվերի հետևանք է:
Նշենք, որ դատախազ Կարեն Բիշարյանը մասնակցում է գործընթացին այսօրվանից, ինչով և պայմանավորված է փաստաբանների գրավոր միջնորդության բացակայությունը: