Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին։