ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայտնաբերվեցին շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զքանգված։ Զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ։ Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։