Փետրվարի 14-ին կայացած սակարկությունների արդյունքում Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 2,6%-ով, ինչի շնորհիվ նրա կապիտալիզացիան աճել է մինչև 702,5 մլրդ դոլար:

Այսպիով, Amazon.com Inc-ն առաջին անգամ կապիտալիզացիայով առաջ է անցել Microsoft-ից (699,22 մլրդ դոլար) և այժմ երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի և աշխարհի հանրային ընկերությունների շարքում՝ զիջելով միայն Apple-ին (գրեթե 850 մլրդ դոլար) և Alphfbet-ին (744,7 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում գտնվող Microsoft-ին հաջորդում են Tenceht-ը և Facebook-ը:

Կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-6-ի բոլոր տեղերն այժմ զբաղեցնում են բարձրտեխնոլոգիական սեկտորի ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: