Հետխորհրդային տարածքում կիբերհարձակումներից պաշտպանվելու պատշաճ պետական կարգավորում չկա: Այս մասին «Կիբերհանցագործներն ընդդեմ ֆինանսական կազմակերպությունների. միջադեպերի ամփոփում, 2018 կանխատեսում և պաշտպանության հարմարվողական մոդել» թեմայով սեմինարից հետո ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» խորհրդատու, վերլուծաբան Բուլատ Սիրաևը` հարցազրույցի ժամանակ: Փոխանցում է news.am-ը։

Նա նշել է, որ վերջերս Ռուսաստանում հայտնվել է երկրի բոլոր ռազմավարական կարևորագույն ձեռնարկություններում կիբեր հարձակումների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի համակարգի ներդրման մասին դաշնային օրենք:

Նրա խոսքով՝ շատ ընկերություններ ուշադրություն չեն դարձնում կիբեր պաշտպանությանը, քանի որ կամ նրանք չեն ենթարկվել հարձակումների կամ պետական պահանջներ չկան: «Նախ պետք է լինեն ոլորտի ստանդարտներ, օրենքներ, որոնք պարտադրում են ընկերություններին կիրառել առնվազն նվազագույն պաշտպանական տեխնոլոգիաները», - ասել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի վերլուծաբանը: