Աշտարակում և Կոտայքի մարզում մառախուղ է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Շիրակի, Կոտայքի մարզերում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում