«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հայաստանի Հանրապետության նետաձգության ազգային ֆեդերացիայի միջև արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորվել է սերտ համագործակցություն:

Կարմիր բլուր և Էրեբունի հնավայրերում անցկացվել են նետաձգության ուսուցողական բնույթի մի շարք միջոցառումներ, որոնք ունեցել են հարյուրավոր մասնակիցներ: Այս ամենը մեծապես նպաստել է ինչպես նետաձգության, այնպես էլ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հանրահռչակմանը: Այս գործում մեծ ավանդ ունի ՀՀ-ի նետաձգության ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, նետաձիգ Նունե Վասիլյանը: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Այս կապակցությամբ, երեկ` նոյեմբերի 26-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հանրահռչակաման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Նունե Վասիլյանը թանգարանի տնօրինության կողմից պարգևատրվեց «Էրեբունի-50» հուշամեդալով: