Հայկական բնապահպանական ճակատը՝ շարունակելով բնապահպանության ոլորտում հետևողական աշխատանքը ֆեյբուքյան էջում անդրադարձել է ԱՄուլսարի հարցի շուրջ պտտվող հերթական խնդրին․

«Դատարանը հետ է վերադարձրել օֆշորային հանքահենների հայցադիմումը, որով նրանք պահանջել էին Ամուլսարի համար Դարբ գետից ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) տալը մերժելու նախարարի հրամանն անվավեր ճանաչել և պարտավորացնել նախարարությանն իրենց տրամադրել ՋԹ։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի 2019թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը»։