«Լեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում են:

«Չելսին» պարտության մատնեց «Հալ Սիթիին»: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Վիլիանը: Առաջին գոլը «Չելսիում» խփեց «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն: Աչքի ընկան նաև իսպանացի Պեդրոն:

«Լեսթեր Սիթին» անգլիացի Ջեյմի Վարդիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Շեֆիլդ Յունայթեդին»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Հալ Սիթի»՝ 4:0

«Լեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:0