Հայաստանի ազգային պատկերասրահը միջազգային չափանիշներով օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա։

Այս մասին Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մոտ 40 տարի Հայաստանի ազգային պատկերասրահը չուներ մեր մշակութային արժեքների պահպանության համար անհրաժեշտ այս տարրական պայմանները: Տնօրեն Արման Ծատուրյանի հետ համագործակցությամբ կկարողանանք լուծում տալ օդափոխման և ջերմախոնավային համակարգի ներդրման խնդրին:

Քայլ առ քայլ ստեղծելու ենք այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր արժեքների պահպանության և հանրահռչակման համար: Խնդիրները շատ են, բայց դրանք լուծելու մեր կամքն ավելի մեծ է: Մնում է ձեռք ձեռքի տված, համատեղ ուժերով աշխատենք բոլոր ուղղություններով»: