Ադրբեջանի կառավարող կուսակցությունը որոշել է լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի նիստում ներկայացվել է Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնություն:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստում խորհրդարանական մեծամասնությունն ընդունել է Միլի Մեջլիսը լուծարելու որոշումը:
Այս որոշումը բացատրվում է նրանով, որ Միլի Մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և դուրս է մնացել երկրում ընթացող բարեփոխումներից:
Նշվում է, որ վաղը Մեջլիսի նիստում կբարձրացվի խորհրդարանի լուծարման հարցը, կդիմեն նաև երկրի նախագահին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում