Մեգերյան թանգարանում ցուցադրված վահանագորգը, մոտավորապես 160 տարեկան է։ Մեջտեղում պարզ երևում է, որ գորգը կիսված է։ Մի շատ յուրահատուկ պատմություն կա կապված այս գորգի հետ։

Ցեղասպանության օրերին, երբ հայերը լքում էին իրենց տները և փախչում, մայրը կիսել է այս գորգը երկու մասի իր աղջիկների միջև՝ ասելով. «Եթե երբևիցե գտնեք միմյանց, միացրեք այս գորգը՝ ի հիշատակ մեր ընտանիքի»:

Քույրերը ստիպված են եղել բաժանվել իրարից։ Նրանք բարեբախտաբար կարողացան խուսափել ցեղասպանությունից տարբեր ձևով: Ավելի քան 50 տարի անց՝ Նյու Յորքի գործարանում աշխատելիս, երկու քույրերը գտնում են իրար և իրենց պատմությունները իմանալուց հետո միացնում են գորգերի երկու կտորներն ու ընտանիքները։ Այս մասին կարդում ենք Երևանյան պատմություններ ֆեյսբուքյան էջում։

Երևանի մետրոյի գորգազարդ վագոնի դռան փեղկերը այս գորգի երկու կեսերն են, որոնք բացվել‐փակվելով հիշեցնում են վահանագորգը կիսելու և քույրերի միավորվելու պատմությունը։