Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովեց առաջին ռակետի կոչումը: Նա դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը փետրվարի 19-ին:

36-ամյա Ֆեդերերը 1 ժամ 19 րոպեում պարտության մատնեց հոլանդացի Ռոբին Հասեին:

Ֆեդերերը կլինի լավագույն առաջին ռակետը պատմության մեջ (36 տարեկան, 195 օրական): Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասու ռեկորդը: Նա հերթական նվաճումով շարունակում է բարձրացնել նշաձողը թենիսում: