Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ լրատվամիջոցների՝ Աշոտ Կարապետյանը մահացել է Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պայթյունից հետո տվյալ տարածքում հրդեհ է բռնկվել։

Ըստ մամուլի ծառայության, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:50-ին:

Հայաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի մորեղբայրը։