Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019թ-ի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում՝ №56 դպրոցի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
Փոփոխության արդյունքում Հրաչյա Քոչարի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում