Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բազմիցս իրենց հրապարակումներում անդրադարձած Մեհմեդ և Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26-րդ դատարանը Ալթան եղբայրներին, կին լրագրող Նազլը Ըլըջաքին և ևս 3 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016թ․-ի ռազմական հեղաշրջման մասին իմանալու և դրանում դերակատարում ստանձնելու մեջ։ Այսինքն նրանց մեղադրում են երկրին դավաճանելու մեջ։

Դատարանը որպես հանցագործության ապացույց է ընդունել լրագրողների հրապարակումներում այն տեսակետները, որ շուտով Էրդողանի իշխանության վերջը գալու է, և դա համարել հեղաշրջման փորձի մասին տեղեկանալ ու մասնակից լինել։

Իր վերջին խոսքում Ահմեդ Ալթանն ասել է. «Ես իմ քաղաքական հայացքների համար 100 անգամ դատապարտվել եմ, սակայն առաջին անգամ եմ սահմանադրական հանցանք գործող դատարանի առջև կանգնած։ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ նման դեպք չի եղել»։