Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մառախուղ է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։