Եղանակային վատ պայմանների՝ խիտ մառախուղի ու վատ տեսանելիության հետևանքով Մոսկվա-Երևան երկու չվերթների, ինչպես նաև Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանից հայտնել են, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայնում, մյուսը շարժվել է դեպի Սոչի։
Վարշավա-Երևան չվերթի Polish Airlines ընկերության ինքնաթիռն էլ մառախուղի պատճառով վերադարձել է Լեհաստան։ Այս մասին գրում է Պանորամա-ն։

Եղանակի պատճառով մի քանի չվերթներ կիրականացվեն ուշացումով։

«Այս պահին արդեն եղանակային պայմանները նորմալ են, հենց հիմա նստեցումներ են ընթանում, շուտով կսկվեն մեկնումները, ժամանումները ևս նորմալ իրականանում են», - ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։