Երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևանում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։

Դա պայմանավորված է նրանով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար: