Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: