Մեքսիկայի հարավային Օախակա նահանգում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պինոտեխա դե Դոն Լուիս բնակավայրից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 24.7 կմ խորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարևան շրջաններում: Մասնավորապես՝ Մեքսիկայում հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել: Երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի առաջացել: Հայտնի է նաև, որ երկրի հարավում 998.000 տուն հոսանքազրկվել է:

Նահանգային իշխանությունները տեղեկացրել են, որ թեև գրանցվել են լուրջ ավերածություններ, սակայն զոհեր չկան: