Չոր մարքեթինգը կազմակերպում է հերթական մեծ բիզնես կոնֆերանսը, աշխատանքի տոնավաճառը և էքսպոն, այս անգամ բիզնես սկսելու թեմայով։

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին կանցկացվի «Բիզնես ստարտ Հայաստանում․ Մեծ կոնֆերանս 3-ը 1-ում»-խորագրով բիզնես կոնֆերանս:

«Բիզնես ստարտ Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրներ կներկայացնեն իրենց սկզբունքները, թե ինչպես արդյունավետ բիզնես հիմնել։

Կոնֆերանսի բանախոսներն են․

- Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեման՝ «20 բիզնես գաղափար Հայաստանի համար»։

- Դավիթ Դավթյան, «Davtyan Farms» ընկերության համասեփականատեր և էկոնոմիկայի նախարարի խորհրդական։
Թեման՝ «Ինչպե՞ս հիմնել ճագարի ֆերմա»:

- Բակուր Մելքոնյան, «Արտ Լանչ» Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցի և «Պոպոք» հյուրատների ցանցի հիմնադիր:
Թեման՝ «Ինչպես հիմնադրեցի Արտ Լանչ ցանցը»:

- Մաթևոս Բարսեղյան, «ONE WAY Tour» ընկերության հիմնադիր տնօրեն:
Թեման՝ «Տուրիստական բիզնես հիմնելու սկզբունքները»

- Սաթե Ավետիսյան, «Check-inn» հյուրատան հիմնադիր։
Թեմա՝ «Դրամաշնորհների կարևորությունը սկսնակ ձեռներեցների համար»։

- Ալեքսանդր Բասենցյան, «Ալտեք» ընկերության հիմնադիր տնօրեն:
Թեման՝ «Աշխատողից գործատու, ինչպես դառնալ»

- Տիգրան Չիբուխչյան, «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր:
Թեման՝ «Yell extreme park - ինչպես սկսվեց»:

- Լիլիթ Թադևոսյան, «DigiLab» ընկերության համահիմնադիր-տնօրեն։
Թեման՝ «Թվային մարքեթինգի և դիզայնի կարևորությունը նոր ստեղծված բիզնեսներում»:

- Էմիլ Ստեփանյան, «Export Armenia» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «ԲիԷլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն:
Թեման՝ «Սկսում ենք արտահանել»:

- Կարեն Խաչիկյան, Արարատի «Աբրիկոն» ընկերության տնօրենն է (ալկոհոլային խմիչքների արտադրություն, Հայաստան), «Ական» ՍՊԸ հիմնադիրը (տակառների արտադրություն Հայաստան), «Վայրի Ձի» ՍՊԸ տնօրենը ( առևտրաարտադրական ձեռնարկություն, Հայաստան), «Maxel Mussy SARL» (կոմերցիա Ֆրանսիա), «Qingdao Hiche Wine and spirits» հիմնադիրը (ալկոհոլային խմիչքների արտադրություն Չինաստան)։
Թեման՝ «Ինչպես հիմնել և զարգացնել արտադրություն»։

- Տիգրան Յուզբաշյան, «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր:
Թեմա՝ «Կարաս, ինչպես սկսել սննդի ցանցի կառուցում»:

- Արամ Օրբելյան, ի.գ.թ., «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան:
Թեման՝ «Ի՞նչ իրավաբանական գիտելիքներ են անհրաժեշտ բիզնես սկսելու համար»:

- Րաֆֆի Մեխջյան, «Արտահանողների միության» նախագահ և «Rio Grande Coffee» ընկերության հիմնադիր-տնօրեն:
Թեման՝ «Արտահանման 3 սկզբունք»:

- Սամվել Մարտիրոսյան, Civicert-AM-ի համահիմնադիր:
Թեմա՝ «Բիզնես ստարտին անհրաժեշտ թվային մարքեթինգի գործիքների մասին»։

- Ռուբեն Օսիպյան, «ՓՄՁ Ասոցիացիայի» նախագահ, «Հիմնարկ» ՓԲ ընկերության տնօրեն, համահիմնադիր:
Թեման՝ «Ի՞նչ ֆինանսական հաշվարկներ են անհրաժեշտ բիզնես սկսելու համար»:

- Վահե Բալուլյան, «SoftConstruct» ընկերության ( «BetConstruct», «ucraft», «fasttoken», «Vbet», և այլն) ստրատեգիական խորհրդատու, ինչպես նաև «DiVine & Partners» կազմակերպության համահիմնադիր, որն իր մեջ ներառում է «The Club», «InVino», «Տապաստան» ռեստորանները և «Տրինիտի Կանյոն Այգիներ» գինեգործական ընկերությունը Հայաստանում, ինչպես նաև ռեստորաններ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Թեմա՝ «Խառը մտքեր բիզնես սկսելու մասին»:

- Արման Աթոյան, «Arloopa» և «X-TECH» ընկերությունների համահիմնադիր:
Թեման՝ «Ինչպես հիմնել IT ընկերություն»:

Էքսպոյի ժամանակ ներկայացված կլինեն ընկերություններ ու լուծումներ, որոնք օգնելու են սկսնակ բիզնեսներին ավտոմատացման, ֆինանսների, մարքեթինգի, թվային մարքեթինգի, կահավորման և այլ ոլորտներում։ Էքսպոյի մասնակից ընկերություններն են

DigiLab - Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ։
Փայլ-Դենտ - Լավագույն ատամնաբուժարաններից մեկը ՀՀ-ում։
Altech Armenia - Ընկերությունը մասնագիտացված է մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների և ֆասադային համակարգերի արտադրության մեջ։
"Rio Grande" Coffee - Ընկերությունը ներկայացնում է հայ սպառողին որակյալ սուրճի և ձավարեղենի լայն տեսականի:
Կոնֆերանսի ընթացքում ընկերության կողմից կկազմակերպվի սուրճի հյուրասիրություն:
Elite Group - Ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները համապատասխան դասակարգման են ենթարկվում` ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, որոնք էլ պայմանավորում են շենքի դասը` դելյուքս, պրեմիում, բիզնես և այլն:
Best Resort Aghveran - Լավագույն հյուրանոցներից մեկը Հայաստանում։
ProAccounting LLC - Ընկերությունը մատուցում է պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ:
Sedars Group - Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ և վաճառքով, համագործակցում է եվրոպական և ռուսական առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
B2B Development - Ընկերությունը մատուցում է B2B վաճառքներ, CRM համակարգի ներդրումներ (setup), զանգերի վիտուալ համակարգի տեղադրումներ և համաժամանակեցումներ CRM համակարգին,վաճառքի պրոցեսների կազմում և խորհրդատվություն, SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություններ, բիզնես պրոցեսների օպտիմալացման խորհրդատվություն, CRM համակարգի սպասարկում:
Ats.am - Ընկերությունը ներկայացնում է վիրտուալ հեռախոսային համակարգի ծառայություններ:
Fitness Cook - Ընկերությունը ներկայացնում է առանց Ալյուրի և Շաքարի՝ 100% Բնական, վարսակի հիմքով (Овсяные Отруби) պատրաստված, հացերի տեսականին:

Աշխատանքի տոնավաճառի ժամանակ տարբեր մասնակիցներ կարող են թողնել իրենց CV -ները, որոնք հետագայում կփոխանցվի կոնֆերանսի մասնակից գործարարներին ու Չոր մարքեթինգ ակումբական բոլոր նրանց, ում աշխատակիցներ են պետք։

Հանդիպման վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացի 15: Հարցերի դեպքում զանգահարեք 055269289 հեռախոսահամարով:

Մուտքն ազատ է:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/NQJHZK753tjJR8wy5